ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Առանց ծխախոտի միջազգային օրը կնշվի համերգով

Առանց ծխախոտի միջազգային օրը կնշվի համերգով
30.05.2014 | 12:31

Մայիսի 29-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 31-ին սիրահարների այգում Առանց ծխախոտի միջազգային օրվա առթիվ անցկացվելիք համերգին։ Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը, DJ Վակցինան, «Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը, երգիչ DerHova-ն։
Նշենք, որ տեղեկատվական համերգը կայանալու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Համերգի կազմակերպիչն է «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն։
DJ Վակցինան տեղեկացրեց, որ Սիրահարների այգում կայանալիք 2-3 ժամ տևողությամբ համերգի նպատակն է հանրությանը ներկայացնել ծխելու վնասները։ Սիրված երաժիշտներ Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Կիմ Գրիգորյանը, DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, The Band-ը, DerHova-ն, Eva-ն, հաղորդավար Արտավազդ Ամիրյանը կքարոզեն առողջ ապրելակերպ, վնասակար սովորություններից զերծ մնալ։ Ընդ որում, շոու բիզնեսի ընտրված բոլոր անդամներն էլ ոչ միայն քարոզում են, այլև հենց իրենք վարում են առողջ ապրելակերպ։ DJ Վակցինան համոզված է, որ երիտասարդների շրջանում քարոզը պետք է իրականացվի երիտասարդներին հասկանալի լեզվով՝ երաժշտության, ինտերակտիվ խաղերի, մրցանակների և լավ ժամանցի միջոցով։ Նա նաև ընդգծեց, որ տարիների իր աշխատանքը տվել է արդյունքներ. իր ընկերներից շատերը թողել են ծխելը։
ՀԵՀ ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը տեղեկացրեց, որ 4 տարի շարունակ հիմնադրամն իրականացնում է առողջ ապրելակերպին ուղղված, այդ թվում հակածխախոտային ծրագրեր. «Մենք իրականացրել ենք բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, սեմինար-քննարկումներ, որոնք ուղղված են նաև ծխելու դեմ պայքարին։ Մենք մեր ներուժի շրջանակներում փորձում ենք պայքարել այդ արատավոր երևույթների դեմ»։
«Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանն էլ նկատեց, որ երիտասարդներից շատերը սկսում են ծխել՝ մտածելով, որ ծխախոտով նրանք կլինեն կամ կթվան ավելի ինքնավստահ և լուրջ, բայց իրականում այդպես չէ, և շոու բիզնեսի աստղերն իրենց օրինակով ցույց կտան, որ հաջողակ լինելու ու բարձունքների հասնելու համար ծխելը պարտադիր չէ։ Դավիթ Պետրոսյանը ընդգծեց, որ աշխատանքներ պետք է տարվեն հատկապես չծխող պատանիների ու երիտասարդների շրջանում, որպեսզի վերջիններս գիտակցեն, որ ծխելը նրանց ոչինչ չի տա, բացի առողջական լուրջ խնդիրներից։
Երգիչ DerHova-ն էլ ընդգծեց, որ վերջին շրջանում երիտասարդության մեջ խիստ տարածված է նարգիլե ծխելը։ Սակայն նա զգուշացրեց, որ այն չափազանց վտանգավոր է, և մեկ ժամ նարգիլե ծխելը հավասարազոր է 100 գլանակ ծխելուն։

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ

茂驴陆茂驴陆/1555017899">«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել